Հիշում եմ, թե ոնց Նիկոլն ընդունեց Օհանյան Սեյրանի հրավերը ու հանդիպեց իրեն ապրիլյան պատերազմից հետո: Դա բուռն քննարկվում էր ՔՊ-ի ներքին խոհանոցում: Հանդիպման արդյունքում Նիկոլը ջոկատ կազմեց ու մասնակցեց մայիսյան պատերազմին: Նույնիսկ պարգևներ ստացան, անձամբ Օհանյանից: Օրինակ՝ Աղազարյան Հովիկը: Հետաքրքիր ա, որ ՔՊ ջոկատի հետ նույն վայրում էին «կռվում» Ծռերը:
Հետաքրքիր ա նաև, թեպետ դեմոբիլիզացիան հայտարարվել էր մայիսի 21-ին, ՔՊ ջոկատը ափալ թափալ դուրս էր եկել Արցախից մայիսի 18-ին, հենց այն օրը, երբ Ծռերը պլանավորել էին Սովետաշենի զորամասը գրավել: Բուն Ծռերը, լավ զինված, մի փոքր ավելի շուտ լքեցին Արցախը...
Ենթադրում եմ, որ Ծռերը պիտի ավանգարդի դերը ստանձնեին, սև գործը անեին ու հաջողության դեպքում Նիկոլը իր ջոկատով մեդալները գրկած, Արցախից պիտի ուղիղ գային հասնեին Սովետաշեն, որտեղից ի սկզբանե բոլորը զինվել ու մեկնել էին մայիսի սկզբում: Հետո զինվորները պիտի միանային այնպես, ինչպես 2018-ին ու տենց...
Բայց մայիսի 18-ին Սովետաշեն չմտան: Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն ուներ սպասվելիք ահաբեկչության մասին և դարանակալել էր ու զգուշացրել էր Սեյրան Օհանյանին, որ զորամասի անձնակազմը պահպանի բնականոն վարքագիծը: Օհանյանը արեց ուղիղ հակառակը: Ծռերը հասկացան մեսիջը և ծրագիրը փոխեցին:
Հետո ՊՊԾ-ն էր, Նիկոլը էս անգամ հուլիսի 16-ին զանգ ստանալուն պես Կապանից ափալ թափալ եկավ հասավ Երևան ու մտավ ՊՊԾ: Սովետաշենում ու հետո էլ ՊՊԾ-ում մի քանի միջադեպի մասին Վովան զեկուցեց շեֆին ու Սեյրանին հանեցին, բայց երկրի վարչապետի, նախագահի աշխատակազմի և տեղեկատվության պետի պաշտոններում նշանակվեցին Քոչարյանի թիմի ամենաառանցքային կադրերը: Սեյրանը ու Օսկանյանը ՕՐՕ-ի կազմում հելան Սերժի դեմ: Մի տարի անց Սեյրանը ողջունեց «հեղափոխությունը», իսկ ևս 3 տարի անց սաղ հիշյալ թիմով ԱԳՆ չունեցող Նիկոլին նորից թարմացրին, լեգիտիմացրին ու անցան գործի...
Նենց որ ինձ կներեք, եթե ես էս կրկեսին մի փոքր թերահավատ վերաբերվեմ:
Հ.Գ. հա, իմիջիայլոց, Ծռերի առաջին քարոզիչը հենց Հայկ Սարգսյանն էր: Ծռերի ու Զարուհի Փոստանջյանի: ՔՊ ներքին խմբում պահանջում էր, որ ԵԼՔ դաշինքին միանա Փոստանջյանը ու Ծռերը, պնդելով, որ օդնոկլասնիկում հարցումներ է իրականացրել))
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել