Երբ Սերժ Սարգսյանն եկավ Երեւան, նա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ինքնապաշտպանության Կոմիտեի նախագահն էր։ Եթե նա կոշիկ չուներ, նշանակում է, որ մեր պետությունը այնքան աղքատ վիճակում էր, որ չէր կարողանում ամենաբարձր ու պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդուն անհրաժեշտ ռոճիկն ապահովել։
Ուղղակի հիշենք, որ այդ տարիներին ազգակցական կապերի շնորհիվ Խաչիկ Սուքիասյանը վայրի թալանի հիմնական մասնակիցներից էր, նա մոնոպոլիաներ էր հաստատում, իր առաջին միլիոնները կուտակում, ու դարձավ Հայաստանի առաջին օլիգարխը։
P.S.Երբեք մտքովս չէր անցնի, որ Սերժ Սարգսյանի պաշտպանությամբ հանդես կգամ, բայց ցինիզմն ու անբարոյականությունը պետք է չափեր ունենան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել