Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն, ով այս ամսվա սկզբին երգչուհի Սոֆի Մխեյանի հետ հանգիստն էր վայելում Թունիսում, սոցիալական ցացների իր էջերում բավականին հաճախ է երկրպագուների հետ կիսվում գեղեցիկ լուսանկարներով՝ ցույց տալով, թե ինչպես է անցնում իր արձակուրդը։
Ժամեր առաջ նա որոշել է անկեղծանալ ու պատասխանել հետևորդներին հետաքրքրող հարցերին։Իր նոր գրառման մեջ Նազենին առաջին անգամ խոսել է անձնականի և ընկեր ունենալու մասին։

Նազենին «stories» բաժնում նշել է, որ շատ են գրում եւ հետաքրքրվում իր անձնական կյանքով:
«Իմ անձնականում ամեն բան լավ է, շնորհակալ եմ: Ես երբեք չեմ հրապարակի իմ ընկերոջ լուսանկարը. տանել չի կարողանում: Ու մեկ էլ՝ իմ հանգստի իրավունքն ու հնարավորությունն իմն են, ժամանակս ինչպես կտնօրինեմ աշխատանքից դուրս՝ էլի իմ գործն է. միայն օգնել, աշխատել, բարեգործական օգնությամբ մյուսներին հասնել հնարավոր չէ, երբեմն դադար է պետք. մի քիչ էլ մեզ համար մնա ապրելու ժամանակ, լա՞վ: Ամեն բան ունի իր կերպն ու արդյունավետությունը»,-գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել