Armeniasputnik.am-ը գրում է.

Եթե մազաթափությունը սկսվել է դեռ պատանեկան տարիքում, ապա բժիշկ անդրոլոգ, ուրոլոգ Անդրեյ Լիչագինը խորհուրդ է տալիս դիմել ոչ թե տրիխոլոգի, այլ սրտաբանի։

«Դոկտոր պիտեր»–ին տված հարցազրույցում նա պատմել է, որ հնդիկ գիտնականները ուսումնասիրություն են անցկացրել և ապացուցել, որ տղամարդիկ, որոնց մազերը ճերմակել ու սկսել են թափվել մինչև 40 տարեկանը, սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկի գոտում են։ Ընդ որում` ճաղատանալու դեպքում ռիսկը 5,6 անգամ, իսկ վաղաժամ ճերմակելու դեպքում` 5,3 անգամ շատանում է։

Գիտնականները եզրակացրել են, որ տղամարդկանց օրգանիզմում նման փոփոխություններն անուղղակիորեն վկայում են իրական կենսաբանական տարիքի մասին, ոչ թե ժամանակագրական։

«Ճաղատացումն ու վաղաժամ սպիտակելը պետք է դիտարկել որպես ռիսկային գործոն», – համոզված է Մեհթայի անվան սրտաբանության և հետազոտությունների ինստիտուտի սրտաբանության ամբիոնի դոցենտ բժիշկ Կամալ Շարման։

Միևնույն ժամանակ Լիչագինն ընդգծել է, որ առավել հաճախ, իհարկե, խնդիրը ժառանգականության գործոնն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել