Starnews.am-ը գրում է.

Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Անի Բայաթյանը հեռուստադիտողներին առավել հայտնի է «Վերվարածները» հեռուստասերիալից:

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ դերասանուհին վերջերս երրորդ անգամ մայրացել է: Որդուն անվանել են Միքայել:

Գաղտնի չէ, որ Անին նախկինում ամուսնացած է եղել դերասան Իշխան Ղարիբյանի հետ, ումից դուստր է ունեցել: Ըստ Անիի՝ ինքը և Իշխանը հրաշալի հարաբերություններ ունեն, ավելին՝ ինքը նույնիսկ շփվում է Իշխանի ներկայիս կնոջ հետ:

Ինչ վերաբերում է Անիի ներկայիս ամուսնուն, ում հետ ապրում է քաղաքացիական ամուսնությամբ, շատ բան հայտնի չէ:

Նարեկ Քեշիշյանը, մասնագիտությամբ գեղանկարիչ է, այս պահին աշխատում է որպես 3D մոդելավորող: Երկար ժամանակ թատրոնում է աշխատել՝ որպես բեմանկարիչ. մի շարք ներկայացումների համար բեմ է ստեղծել:

Հայտնի է, որ Անիի ամուսինը նրանից փոքր է 5 տարով: Այս առիթով Անին մեկ անգամ ասել է.

«Ես ու ամուսինս նույն՝ 1980-ականների սերնդից ենք, ես նրանից մեծ չեմ այնքան, որքան, ասենք, Պուգաչովան Գալկինից, այնպես որ, չարժե այդքան քննարկել այդ հարցը: Ամուսինս ինձնից 5 տարով է փոքր, մենք միմյանց հիանալի հասկանում ենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել