Էսօր էնքան խառն էի, չեմ էլ նկատել էդ էպիզոդը։ Ուրեմն շիշ բռնող սարգսյան հայկի անվան հետ ասոցացվող էն «սպիտակ Շորժա» հանգստյան գոտին ֆեյսի էջում քարտեզի նկար ա քցում, նշում իրանց պլյաժի ու Վերին Շորժայի հեռավորությունը, որտեղ այսօր 3 զինվոր է զոհվել, ու գրում. «Սպիտակ Շորժայից Վերին Շորժա հեռավորությունը 88 կմ է, մենք շարունակում ենք սպասարկել մեր հյուրերին» (սքրինը՝ մեկնաբանություններում)։ Իբր հասկացնել ա տալիս, որ մեր մոտ կռիվը չի հասնի, եկեք, կայֆավատ եղեք...

Ու ֆռենդներիցս մեկը, ով նաև Սև լճում դիրք ա պահում մայիսից, էդ առթիվ իրանց 2 բառ ա գրում դրանց, որին ի պատասխան ստանում ա էս պերեպիսկի բովանդակությունը...
Չգիտեմ ընդհանրապես ով ա գնում դրանց մոտ հանգստանալու, բայց, այնուամենայնիվ, եթե որոշեք այցելել այնտեղ, պարզապես իմացեք, որ ընդեղ այ սենց անմակարդակ դիշովկեք կան, ովքեր դիրքերում լարված իրավիճակից ու զոհերի հանգամանքից օգտվելով գովազդում են իրանց քամբախը հերիք չի, մի հատ էլ դրա դեմ արտահայտվող պոստավիկ տղուն «անշնորհակալ ղարաբաղցի» որակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել