News.am-ը գրում է.

Այս գիշեր ադրբեջանական հարձակման հետևանքով զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր։ Նա ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։ Նա մասնակցել էր 44-օրյա պատերազմին Քարվաճառում։

Հիշեցնենք, որ այսօր զոհված զինծառայող, շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանն էլ Տավուշի մարզի Բերդ համայնքի Չինչին գյուղից էր։ Դավիթ Քոչարյանը 12 տարի իր դասարանի միակ աշակերտն է եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել