Starnews.am-ը գրում է.

«Ես հեռացրել եմ լուսանկարը իմ սթորիից, քանի որ այն մեծ իրարանցում էր առաջացրել: Ես այն մարդկանցից եմ, որ եթե հարաբերություն եմ ունենում, ապա դա միայն լուրջ է լինում, այլ ձևով չեմ կարող: Եթե ես հարաբերությունների մեջ եմ, ապա դա միայն այն բանի համար է, որ ես ընտանիք կազմեմ»,-Starnews-ի հետ զրույցում ասաց  Ալեքսանդր Բաբասյանի նախկինը կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բասյանը՝ մեկնաբանելով այն լուսանկարը, որը նա տեղադրել էր իր ինստագրամյան սթորի բաժնում, ապա՝ հեռացրել:

Մեզ հետ զրույցում Լիլիթը նշեց, որ  տվյալ տղամարդը շոու բիզնեսից չէ: Այլ մեկբանություններ Լիլիթը չցանկացավ տալ:

Հավելենք, որ թեպետ լուսանկարը մի քանի վայրկյան էր մնացել սթորիում, սակայն Starnews-ը հասցրել էր այն նկատել և առաջինը ներկայացնել հանրությանը՝ խոստանալով մեկնաբանություն ստանալ Լիլիթից:

Հավելենք, որ  Starnews-ը փորձել էր ավելի վաղ կապ հաստատել դիետոլոգի հետ՝  պարզաբանում ստանալու նպատակով, սակայն Լիլիթը նախ նշել էր, որ մեկ շաբաթ առաջ իր եղբոր հետ լուսանկար էր հրապարակել, որից եզրակացրել էին, որ իր սիրելին է, ապա նաև հռետորական  հարց էր հնչեցրել, որ միգուցե սա իր եղբայրն է:

Ավելի ուշ դիետոլոգը ժամանակ էր խնդրել մեր հարցերին պատասխանելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել