-Ատում եմ քո ճանապարհորդությունները: Այդ ճանապարհները մի օր քեզ ինձնից կխլեն: Կարոտում եմ, չես հասկանում: Ատում եմ այդ անիծյալ ճանապարհները: Կարոտում եմ քեզ:
Իսկ դու ամեն անգամ համբուրում էիր ձեռքերս, իսկ հետո ափերս սեղմում էիր սրտիս. գուցե ճանապարհներին կորեմ, սակայն այստեղից երբեք չեմ կորչի : Քեզ կարոտելիս ափերս սեղմում էի սրտիս: Այնտեղ էիր:
Մեր խաղաղ տունը ամեն անգամ կորցնում էր իր անդորրը, երբ լսում էի գնալուդ լուրը: Այդ գրողի տարած ճանապարհները, թեկուզ մի քանի օրով, կամ շաբաթով խլում էին քեզ ինձնից: Ամեն անգամ չէի հասկանում, թե ինչու էին այդպես ծանր տանում այդ: Երևի մի բան զգում էի:
Նույնիսկ չէր օգնում այն միտքը, որ ես միշտ սիրում էր այն` ինչ դու: Եվ դա իրոք այդպես էր: Ես սիրում էի քեզ հետ ֆուտբոլ դիտել, լսել մի երաժշտությունը, որը բնավ իմ ճաշակով չէր: Ես սիրում էի, երբ դու ուտում էիր սառնարանում մնացած վերջին պաղպաղակը, լավ իմանալով, որ դա իմն էր: Ես սիրում էիր քո սիրելի համակարգչային խաղերը, սիրում էի զբոսնել քեզ հետ վատ եղանակին, չնայած ես միշտ արև եմ սիրել: Սիրում էի, երբ դու թաց կոշիկներով և հագուստով մտնում էիր տուն և ինձ գրկում այնպես, որ ես էլ թրջվեմ: Սիրում էի քո սիրելի գրքերը, ֆիլմերը, երգերը, շոկոլադները: Եվ այդ ամենը ես սիրում էի միայն մեկ պարզ պատճառով, որովհետև դրանք դու էիր սիրում: Սակայն ճանապարհորդությունների նկատմամբ ունեցած քո սերը ես չնդունեցի: 
Ատում էի այդ հեռավորությունն ու ճանապարհները: Իսկ քեզնից հեռու գտնվելը ինձ համար մահվան էր հավասարազոր, քանզի ես ապրում էի միայն քո կողքին: Եվ չնայած ամեն անգամ դու վերադառնում էի նոր հույզերով և ինձ կրկին զարմացնում, թե ինչպես կարող եմ քեզ անվերջ սիրահարվել, էլի չէր օգնում: Եվ ես կրկին բղավում էի, որ մի օր այդ ճանապարհները քեզ ինձնից կխլեն, իսկ դու ծիծաղի տալով մեղմ ջղայանաում էիր անիմաստ անհանգտսությանս համար, մինչև այն օր, երբ այդ ճանապարհները ինձ քեզնից վերադարձրեցին միայն իրերդ: Եվ այդ ես աղաչում էի  այդ ճանապարհներին, որ իմ դիմաց հայտնվես դու, ձեռքերս սեղմես սրտիս և ասես, որ այնտեղից երբեք չես կորչի:
Իհարկե ճանապարհները քեզ ինձ մոտ այդպես էլ չբերեցին: Ամեն անգամ քեզ կարոտելիս ձեռքերս սեղմում եմ սրտիս: Այնտեղ ես: Կարոտում եմ: Քեզ մոտ եմ ուզում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել