ԱՅԴ ՆՎԻՐԱԿԱՆ ԲԱՌԸ՝ ՎԵԹԻՆԳ
Մինչ հունիսի 20-ի «ընտրությունները», շատ դատավորներ կարողանում էին իրենց մեջ ուժ գտնել և չվավերացնել բռնապետիկի գրպանային քննչական մարմինների և դատախազության կողմից թխված քրեական գործերը, հատկապես՝ կալանքների միջնորդությունները։ «Ընտրություններից» հետո, արդեն, հավանաբար բոլոր դատավորները կընկրկեն, կխեղճանան։ Այդ են վկայում նրանց կողմից կալանքի միջնորդությունների համատարած բավարարումները։
Այսպիսով, վերջին «ընտրությունները» վերջապես իրականացրեցին «առաջադեմ» գործիչների երազանքը՝ դատավորների վեթինգը(զտում), իրականում՝ դատավորների հնազանդությունը բռնապետիկին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել