Panorama.am-ը գրում է.

The Telegraph-ը անդրադարձել է Ադրբեջանում բացված «ռազմավարի այգուն»՝ այն անվանելով Ադրբեջանի նոր պատերազմի «սարսափելի» թանգարան։

Նշվում է, որ ապրիլին բացվելուց ի վեր  սարսափելի թանգարանը գրավել է տեղացիներին, ովքեր ոգևորված   զննում են կործանված հայկական տանկերը, այցելել փոքրիկ բար, հուշանվերների խանութ:

«Մի բան, որ պակասում է, սակայն, հաշտեցման ոգին է: Թանգարանի ստեղծողները ոչ միայն մեծահոգություն չեն դրսևորել հաղթանակում, այլ ջանք չեն խնայել իրենց թշնամիներին նվաստացնելու համար՝ ստեղծելով հայկական զորքերի մանեկենները՝ տգեղ տեսքերով»,-գրում է կայքը։

Ասվում է, որ թանգարանը բացվել է ապրիլին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որն այն որակել է որպես « ուժի և թշնամու պարտության ապացույց»:

«Բայց այն դատապարտել են մարդու իրավունքների զեկուցողները և Հայաստանի կառավարությունը, որոնք ասում են, որ դա «նվաստացնում է անցյալ աշնանը մարտերում զոհված 2500 զինվորի արժանապատվությունը»:

Քննադատները հատկապես ցնցված են զոհված հայ զինվորներից վերցված 480 մետաղական սաղավարտների ցուցադրմամբ, որոնցից ոմանց վրա փամփուշտներից և բեկորներից պատռված անցքեր են: Սաղավարտները մետաղալարով միացվում են վարագույրի ոճով, և երբ քամի է փչում, սաղավարտները զնգում են միասին»,-գրում է կայքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել