Asekose.am-ը գրում է.

44-օրյա պատերազմի ընթացքում Քարին տակ գյուղը, երբ օկուպացվեց Ադրբեջանի կողմից, Վարդանյանների ընտանիքին պատկանող ձին՝ Բուրանը, մնաց այդ տարածքում: Վարդանյանների ընտանիքը, անգամ, պատկերացնել չէր կարող, որ 9 ամիս անց ձին կհասնի Աջափնյակ (Մալուբալու), և  կգտնի իր տիրոջը։

Իր մանկությունը ձիու հետ անցկացրած ընտանիքի անդամներից մեկը, գրել է.

«9 ամիս է անցել քո աչքերում փայլ չեմ տեսել,

Բայց այսօր փայլեց ու սիրտս լցվեց

Մեր մանկության ընկերը, մեր մանկության Բուրանը ..

6 տարեկան էի, երբ հայրս քեզ բերեց,

Գիշեր էր, երբ դուրս եկանք բակ հայրս նստեցրեց եղբորս ձին,

Կարծես նորից մանկություն վերադարձա,

Նորից նույն տեսարանը

Այդ օրվա պես շողում է հորս աչքերը,

Շնորհակալ եմ քեզ Տեր իմ, որ 9 ամիս անց փրկվեց հիշողություններիցս մի նմուշ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել