Armeniasputnik.am-ը գրում է.

Գիտնականների կանխատեսումների համաձայն՝ մոտ ժամանակներս երկրի վրա «անհավանական» շոգ կլինի։ Տեղեկութունը փոխանցում է Sky News-ը:

Պարբերականը հիշեցրել է կանադական Լիթոն գյուղում տեղի ունեցած ողբերգությունը․ այդ տարածաշրջանի համար գրանցվել էր ռեկորդային` 49.6 աստիճան: Դա ԱՄՆ-ում ու Կանադայում անտառային հրդեհների է հանգեցրել ու հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձել:

World Town Attribution-ի եղանակային երևույթների ուսումնասիրման խմբի մասնագետների կողմից անցկացված վիճակագրական վերլուծությունը ցույց է տալիս, որ նման շոգ սովորաբար լինում է հազար տարին մեկ-երկու անգամ, իսկ եթե գլոբալ տաքացումը չլիներ, դա 150 անգամ ավելի հազվադեպ տեղի կունենար:

«Չի բացառվում, որ այսօր մենք տեսնում ենք ծայրահեղ շոգ, որը կանխատեսվում էր կլիմայի շատ ավելի ուժեղ տաքացման դեպքում», — ասել է Ֆրեդերիկե Օտոն Օքսֆորդի համալսարանից:

Նիդեռլանդների Թագավորության օդերևութաբանական ինստիտուտի մասնագետ Սյուկյե Ֆիլիպի կանխատեսմամբ՝ ապագայում նման շոգը շատ ավելի հաճախ կլինի, թեև նախկինում նման բանն «անհնար էր»: Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ եթե մոլորակի ջերմաստիճանը 2040 թվականին միջինում երկու աստիճանով բարձրանա, ապա կանադական Լիթոնում տեղի ունեցած դեպքերի պես աղետները կպատահեն յուրաքանչյուր հինգ-տասը տարին մեկ։

Ավելի վաղ Մելբուռնի Մոնաշի համալսարանի ու Չինաստանի Շանդունի համալսարանի գիտնականները հաշվարկել էին, որ ամեն տարի գլոբալ տաքացման պատճառով մի քանի միլիոն մարդ է մահանում: Նրանք վերլուծել են բոլոր մայրցամաքներում 43 երկրների տվյալներն ու պարզել, որ մրսածությունից մարդիկ 0,5 տոկոսով ավելի քիչ են մահացել։ Իսկ շոգից մահացության թիվն աճել է 0,2 տոկոսով: Շոգից մահացության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Եվրոպայում, ցրտից՝ աֆրիկյան երկրներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել