Իր ինստագրամյան էջում դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ հետևորդներին ու երկրպագուներին ներկայացնելով իր որդուն։ Նշենք, որ Ալինան հազվադեպ է կիսվում որդու լուսանկարներով, սակայն այս անգամ վերջինիս ծննդյան առթիվ նա բացառություն է արել։
«Իմ Միակ, իմ տիեզերական նվեր, շնորհավոր լինի ծնունդդ։ Իմ գանձ, Աստծո օրհնությունները միշտ լինեն քո հետ, ամեն ճանապարհներիդ: Պարծենում ենք քեզնով»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:
Հրապարակման մեկնաբանություններում հետևորդները նշել են, որ Ալինայի որդին մեծացել ու դարձել է անճանաչելի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել