sport.news.am-ը գրում է․

ՈւԵՖԱ-ն Դանիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, նրա կնոջը, ֆուտբոլիստի կյանքը փրկած վեց բժիշկներին հրավիրել է Եվրոպայի առաջնության եզրափակիչի խաղին, որը տեղի կունենա հուլիսի 11-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, հաղորդում է ESPN-ը։

Դանիայի հավաքականը հասել է կիսաեզրափակիչ եւ հուլիսի 7-ին «Ուեմբլիում» կմրցի անգլիացիների հետ։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում հունիսի 12-ին անցկացված հանդիպումը 42-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվել մոտ 2 ժամ անց: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել