Yerkir.am-ը գրում է.

Կիրակի առավոտյան Ղազախստանի Քիզիլորդինսկի շրջանում կործանվել է Ան-2 ինքնաթիռ, երկու օդաչուները ողջ են մնացել, հաղորդում է Ինտերֆաքս-ը:

Ինքնաթիռում գտնվել են 1954 եւ 1967 թվականներին ծնված երկու օդաչուներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց վիճակը, նախնական տվյալներով, գնահատվում է բավարար: Ինքնաթիռը ուղեւորվել էր բրնձի դաշտերը մշակելու համար: Թռիչքից մի քանի կիլոմետր հետո տեխնիկական անսարքությունների պատճառով հարկադիր վայրէջքի ժամանակ ինքնաթիռն ընկել է հենց դաշտի մեջ: Կործանումը տեղի է ունեցել հուլիսի 4-ին առավոտյան 07:00-ի շրջանում (4.00 Մոսկվայի ժամանակով), նշված է ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել