Ահա այսպես, Հայաստանի իշխանություններին փողոցային մարմնավաճառի տեղ դրած, արդեն մի քանի օր է ակտիվ տարածում են այն, որ 2021-25թթ. ԵՄ-ն 1,5 մլրդ եվրո փող է տալու Հայաստանին։
Սա շատ նման է նրան, երբ հանցագործը սպանում կամ բռնաբարում է զոհին, իսկ հետո համագյուղացիները խղճահարությամբ, փորձում են զոհի ընտանիքի անդամների բերանները փողով փակել։ Եթե ընտանիքում պատվարժան, թասիբով մարդիկ են լինում՝ ոչ մի բանի դիմաց հանցագործությունը չի կոծկվում։ Իսկ եթե փողին կուլ գնացած, անբարո կերպարներ են, ապա նույնիսկ գոհ են լինում առաջարկվող գործարքից ու մոռանում են իրենց ընտանիքի նկատմամբ գործված հանցանքն ու ողբերգությունը։
5000-ից ավելի երիտասարդ կյանքեր զոհելուց, Արցախը հանձնելուց, պետությունը քայքայելուց, Հայաստանի սահմանամերձ շրջանները թրքակոխ անելուց հետո՝ անբարո կապիտուլյանտները շուտով գլուխ են գովելու, որ Հայաստանին տարեկան 300մլն եվրո են տալու։
Մինչ 2018թ-ը, երբ Հայաստանն ուներ Արացախ, ուներ Բանակ, ուներ անվտանգություն, ուներ պատիվ-հարգանք, ուներ տնտեսություն, ուներ գործընկերություն՝ ԵՄ ֆինանսավորման նույն ծրագրերը գործում էին։ Հայաստանը վաղուց էր օգտվում արևելյան գործընկերության բարեփոխումբերի ծրագրերից։ Բայց ցավոք նախկինում հարգարժան, զարգացող ու ինքնավստահ Հայաստանն առայժմ չի լինելու։ Առայժմ մենք ապրելու ենք դավադրության և արյան մեջ թաթախված, կորուստներից կործանվող, անթասիբներով և անգրագետներով կառավարվող ու օրեցօր նսեմացվող Հայաստանում։
Տարածքները խլեն, ինքնիշխանությունը խլեն, պետականությունն ու ուժը քայքայեն, ճանապարհներն ու անվտանգությունը ոտատակ տան, հետո որբի տեղ դրած մի քանի կոպեկ կշպրտեն՝ վստահ լինելով, որ լյումպեն գեղցիները, փողի անունը լսելով՝ հող, հայրենիք, հավատք, պատիվ, սրբություն մոռանալու են ու հրճվեն։
Հունիսի 20-ից հետո, ես ամեն բանի հավատում եմ։ Ցավոք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել