Panorama.am-ը գրում է.

«Մենք պետք է ողջունենք այս իշխանություններին, որ նրանք միակն են, որոնց ընտրությունը ողջունել է Ադրբեջանի ամբողջ վերնախավը»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը և բացատրեց, որ հաղթելով հայկական վերնախավին՝ իշխանություններն ուրախացնում են ադրբեջանական վերնախավին:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի նպատակը եղել է հաղթել այն վերնախավին, որը ձգտում է պահպանել հայոց պետականությունը հայոց լեռնաշխարհում, և դա տեսակի հետապնդում է՝ ազգային էլիտայի հանդեպ...  անթաքույց ատելություն:

Ալավերդյանը հիշեց իր նախկին խոսքը, թե հայատյացությունը Նիկոլ Փաշինյանի մոտ շատ ավելի բարձր է, քան որոշ թշնամի պետությունների վերնախավում:

«Մենք պետք է հստակ առերեսվենք իրողության հետ, որ այսօր Հայաստանում կա մեծ թվաքանակի խավ, որն ունի թուրք-ադրբեջանական քաղաքական կողմնորոշում»,- հայտարարեց Ալավերդյանը և խոսքն ուղղեց նրանց՝ հիշեցնելով, որ Թուրքիան ցանկանում է նոր ցեղասպանություն իրականացնել՝ հպատակեցնելով կամ նույնիսկ առանց հավատափոխ անելու թրքացնելով տեղի բնակչությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել