Armenpress.am-ը գրում է.

Շիրակի մարզ  էքսկուրսիա եկած  և սննդային թունավորում նախնական վարկածով Գյումրու Ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված երեխաներն ու մեծահասակներն իրենց լավ են զգում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը՝ նշելով, որ հոսպիտալացվածների մի մասը դուրս կգրվի հունիսի 26-ին, մյուսները՝ 27-ին: Բուժման ընթացքում բարդություններ չեն առաջացել:

Շիրակի մարզ Այրումից էքսկուրսիա եկած երեխաները հունիսի 25-ին «Ջարդի ձոր» կոչվող տարածքում կերել են տնային պայմաններում առավոտյան պատրաստված քաբաբ, որը պահվել է ոչ սառնարանային պայմաններում: Երեխաների ինքնազգացողությունը վատացել է ավելի ուշ, երբ երեխաներն արդեն Գյումրիում էին: Հոսպիտալացվել էր 23 անձ՝ 16 երեխա և 7 չափահաս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել