Ասում են` հանրությունն արդարությունը նախընտրեց անվտանգությանը, քանի որ ամեն ինչի արմատն այստեղ է։ Լավ, ընդունեմ, որ դա է ամենակարևոր արժեքն այն հանրության համար, որն իր ընտրությամբ ոչ ասեց նրանց, ովքեր իր պատկերացմամբ եթե էլի գան, անվտագությունը բեռ կդառնա բարեկեցության իրենց ընկալման վրա։ Բայց մի հարց ինձ այնուամենայնիվ տանջում է։ Այս ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ մեջ միայն սոցալական կոմպոնենտ է երևում, իսկ ուր է՞ պատմական ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, որ սա մեր հողն էր, որ սա մեր հայրենիքն էր, որ մեր հերոս տղեքն անմահացան այս սահմանների համար, որ սահմանները գծվում են արյունով,... արդյո՞ք իրականում արդի հայաստանյան մեծամասնությունը արդարությունը միայն փողի դաշտում է ընկալում։
Եթե չդառնանք քաղաքական ազգ և չվերգտնենք ազգային պետականության ինքնությունը, ապա չենք էլ կարողանալու ձևավորել ազգային երազանք։ Դե իսկ հետևանքներն արդեն պարզ է ինչ է լինելու, պատմության պարույրի կրկնվելու սովորությունը ես չէ, որ պետք է բացատրեմ, իսկ սեփական անվտանգությունն ապահովելու վախի մասին միայն մի բան կասեմ՝ երկու վախը մի մահ է։
Հ.Գ. քաղաքական ուժեր, եթե չեք ընդունում, որ ընտրությունները լիգիտիմացրել են Արցախի Հանրապետության ադրբեջանական օկուպացիան, ապա բաց և բարձրաձայն հայտարարեք դրա մասին։ Հուսամ, որ չէք վախենում ո´չ միջազգային հանրությունից, ո´չ էլ մեր թշնամիներից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել