Armsport.am-ը գրում է.

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը սոց․ցանցի իր էջերում լուսանկիար է հրապարակել Ուիմբլդոնի կենտրոնական կորտից։

Ֆեդերերը Ուիմբլդոնում նվաճած տիտղոսների քանակով ռեկորդակիր է։ Նրա ակտիվում 8 տիտղոս կա։ Շվեյցարացին նաև չորս անգամ շատ մոտ է եղել տիտղոս նվաճելուն, սակայն պարտվել է եզրափակչում։

Ուիմբլդոնը մեկնարկում է հունիսի 28-ին և կտևի մինչև հուլիսի 11-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, որը 2019 թվականի եզրափակչում՝ անչափ բարդ պայքարում ուժեղ գտնվեց Ֆեդերերից՝ 7:6 (7:5), 1:6, 7:6 (7:4), 4:6, 13:12 (7:3)։ Նախորդ տարի մրցաշարը չկայացավ կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել