Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց Չարենցավանի 27/22 ընտրատեղամասում: Մի քաղաքացի դժգոհում էր, որ իր որդին և հարսը ՀՀ քաղաքացի չեն, ՌԴ քաղաքացիություն ունեն, սակայն նրանց անունները կան ցուցակում: Ասաց` նախորդ ընտրություններին էլ կար, դիմել է ոստիկանություն, սակայն ցուցակից նրանց անունը չեն հանել:

Հանձնաժողովի նախագահ Վարդիթեր Հայրապետյանն էլ ասաց, որ սա իրենց խնդիրը չէ, պետք է անձնագրային դիմել ու վստահեցրեց, որ իր որդու և հարսի փոխարեն ոչ ոք չի քվեարկելու:

Քիչ անց, սակայն, քաղաքացին, մոտենալ գրանցամատյանին, իր ստորագրությունը դնելու հետ մեկտեղ գրիչով գիծ քաշեց նաև իր որդու և հարսի անվան դիմաց` ասելով, որ անցած անգամ էլ է այդպես արել:

Ստիպված եղան դիմել ոստիկաններին:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել