Եգիպտոսում գտնվող Մեծ Սֆինքսը մշտապես գտնվել է զբոսաշրջիկների և պատմաբանների ուշադրության կենտրոնում՝ շնորհիվ իր արտասովոր համամասնությունների։ Համեմատած մարմնի՝ Սֆինքսի գլուխը չափազանց փոքր է։

Համարվում է, որ Սֆինքսը առյուծի մարմին է՝ պառկած դիրքում, որի գլուխը, սակայն, շատ փոքր է։ Այս կապակցությամբ տարբեր վարկածներ գոյություն ունեն։ Օրինակ՝ համաձայն դրանցից մեկի՝ սկզբում կառուցել են առյուծի գլուխը, ապա որոշել են դրանից մարդկային դեմք կերտել։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ սա ո՛չ առյուծ է, ո՛չ մարդ, այլ Անուբիսը, քանի որ ուղիղ մեջք ունի։ Անուբիսը շուն-աստված է, որին երկրպագում էին եգիպտացիները։ Նրան համարում էին հանգուցյալների պահապանը և հաճախ պատկերում այն դիրքով, որն ունի Սֆինքսը։

Հետաքրքրական է, որ կառույցի գլուխը մարդկային է, այլ ոչ կենդանու։ Թե ում գլուխն է՝ անհայտ է, և նորից գոյություն ունեն մի շարք ենթադրություններ։ Ոմանք կարծում են, որ դա Քեոփս փարավոնի գլուխն է, մյուսները՝ Հեֆրենի։ Սակայն այս ենթադրությունները հերքվել են մի գիտնականի կողմից, որը զբաղվում էր Սֆինքսի ուսումնասիրությամբ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել գլխակապին և նշել, որ այն հատկանշական է եղել դեռ այն ժամանակներին, երբ Քեոփսն ու Հեֆրենը դեռ գոյություն չեն ունեցել։

Եթե երկար մտածենք, կհասկանանք, որ բնության մեջ գոյություն ունի ևս մի կենդանի, որը բոլորից ավելի է նման Սֆինքսին իր համամասնություններով՝ հեպարդը։ Հենց հեպարդներին են փարավոնները պահել իրենց պալատներում, և հենց այդ կենդանիներն ունեն փոքր գլուխներ և ուղիղ մեջք։ Միգուցե՝ ի սկզբանե հենց հեպարդի տեսքով են ստեղծել խորհրդավոր կառույցը։ Բանն այն է, որ հեպարդներին կարելի է նաև համեմատել փարավոնների հետ. այս կենդանիներն անվախ են, չեն ենթարկվում, երբեք հետևից չեն հարձակվում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել