Hraparak.am-ը գրում է.
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում իշխանության հաջորդ կանգառը վաղը՝ հունիսի 15-ին կլինի Սյունիքի մարզում։ Հիշեցնենք, որ ապրիլին այստեղ Փաշինյանը «բուռն» ընդունելության եւ «սյունյաց ողջունների» արժանացավ ։ Ուստի որոշել են կանխել այդ հեռանկարը եւ հնարավորինս մեծ թվով աջակիցների բանակ կենտրոնացնել հանդիպման վայրերում, ի դեպ, առաջին այցը Սիսիան քաղաքում է, որից հետո կուղեւորվի Գորիս։ Մեզ ասացին, որ այցին ընդառաջ Սյունիքի մարզպետարանում մի քանի օր է աննախադեպ իրարանցում է, տեռորի են ենթարկում մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հաստատությունների ղեկավարությանը։
Մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անձամբ բոլորին խիստ հրահանգ է իջեցրել վաղը ներկա գտնվել վարչապետի պաշտոնակատարի հանդիպումներին։ Դպրոցի տնօրեններին ասել է, որ դպրոցի կոլեկտիվով՝ աշակերտներով հանդերձ տպավորիչ ձեւով պետք է դիմավորել Փաշինյանին
Հակառակ դեպքում, սպառնացել է, որ կզրկվեն աշխատանքից։