Էսօր տավուշում մի անհայրենիք թուրք ծաղկեփունջ ա տվել հակոբյան աննային ու ասել. «ապրեք, որ պատերազմը դադարեցրիք և մեր երեխեքին փրկեցիք»։ հակոբյան աննային, ում ձեռքերին հազարավոր տղերքի արյուն կա, շնորհակալություն են հայտնում պատերազմը դադարեցնելու ու կյանքեր փրկելու համար...
Լավ, վերցնենք ձեր էրեխեքին փրկել ա, բա էն մնացածի էրեխեքին ինչի՞ ա զոհել։ 44 օրում 6-7 հազար տղու մսաղաց ուղարկելուց հետո դեռ շնորհակալություն եք հայտնում մնացածներին «փրկելու» համա՞ր։ Գոնե սուս մնացեք։ Մոմ վառեք եկեղեցում, Աստծուց շնորհակալություն հայտնեք, որ ձեր էրեխեն ողջ-առողջ հետ ա եկել, ու լռեք։ Էսքան վշտի մեջ դուք հելնում, գլուխ եք գովում, որ մնացածներին սպանել ա, ձերին՝ խնայել։ Դրանով ո՞ւմ, ի՞նչ եք ապացուցում։ Որ երջանի՞կ եք։ Ես կասեի ամենադժբախտը հենց դուք եք, որ էդ խելքին եք...
Ոչ նիկոլը, ոչ էլ առավել ևս աննան ոչ մի զինվորի կյանք էլ չեն փրկել, հակառակը՝ դեռ մի բան էլ սպանել են ու մինչ օրս թաքցնում են նրանց թվաքանակը։ նիկոլը թիվ ա ապահովել՝ հետագայում արդարացնելու համար իր դավաճանությունը, ու հիմա էլ էս շոուներն անում են, ցույց տալու համար, որ իբր իրենց հենց որպես փրկիչ էլ ընդունում ա ժողովուրդը։
Փրկող էիր պատերազմի առաջին օրերին կյանքեր փրկեիր։ Փրկող էիր հոկտեմբերի կեսերին կյանքեր փրկեիր։ Վերջին հաշվով, փրկող էիր դեկտեմբերի 29-ին՝ պատերազմից մեկուկես ամիս անց Հադրութի անտառներում հայտնաբերված ու սպանված 6 զինծառայողների կյանքերը փրկեիր։ Դա էլ հո կարայի՞ր։
Ախր ձեզնից ի՞նչ փրկիչ, դուք տեղով մեկ մահվան ու ցավի խորհրդանիշ եք։ Ձեզնից ի՞նչ փրկիչ, դուք տեղով մեկ նեռ եք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել