Լավ, դու հո Տվժիկի Նիկողայոս աղա՞ն չես` ուր գնում երեխեքին տված ,,կլուբնիկից ես խոսում,, , Էդ ,, կլուբնիկը տվել եք, որ ուտե՞ն, թե՞ որ ամեն տեղ բանակի մասին խոսելուց աչքները խոթես։ Գոնե հիմա, երբ 5000 զոհ ունենք, կլուբնիկից մի խոսա։ Ախր մեր երեխեքի արյունը կլուբնիկից ծորող արյան գույնն ուներ։ Զոհվածների ծնողները, չե՞ս վախենում, որ մի օր Ներսես ախպոր պես, երբ էլի կլուբնիկի մասին խոսես, էլ չեն դիմանա ու մի քանի մեքենա բարձած կլուբնիկ կբերեն ու կշպրտեն քիթ ու մռութիդ․
-Ահա ա՛ռ քո թոքը և ձա՛յնդ կտրե,- ասաց զայրացած Ներսես-ախպարը և աբբայի տակ թաքցրած թոքը դուրս հանելով, այնպես շրմփացրեց Նիկողոս-աղայի քթին, բերանին, որ վերջինս ապուշ դարձավ, տեղն ու տեղը մնաց՝ երեսը, գլխի թանկագին շալը, վիզը արյունով ներկված։
Զոհվածների ծնողները կասեն՝ «Առ քո կլուբնիկը ու մեր երեխեքին մեզ տուր»։ Որ Ներսես ախպոր պես անեն ու կլուբնիկով խփեն, կհասկանաս, որ կլուբնիկի մեջ արյուն կար։ Արյու՜ն․․․
Չպիտի ուտեին․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել