Այդպիսի անհաջողակությունը, եթե այն իսկապես «ճակատագրական» է, սովորաբար կապված է սցենարների հետ. այդպես է տրանզակտային վերլուծության տերմինաբանության մեջ կոչվում մանկությունից յուրացված որոշակի վարքագծային մոդելները, «Փրայմ»-ին պատմել է հոգետերապեւտ Աննա Սթորին:

«Այդպես, որոշ ընտանիքներում փողն ուշադրությանը ոչ արժանի, «կեղտոտ» օբյեկտ է համարվում: Ձեր ծնողները կարող էին արհամարհակայն կերպով խոսել հարուստ մարդկանց մասին` որպես ագահ ու անսկզբունքային «փողի պարկերի»: Նման վերաբերմունքի դեպքում ձեզ համար դժվար կլինի կառուցել սեփական առողջ վերաբերմունքը փողի նկատմամբ»,- զգուշացնում է փորձագետը:

Այդ դեպքում, նույնիսկ եթե դուք վիճակախաղ շահեք կամ հրաշքով զգալի գումար վաստակեք, ձեզ անհարմար կզգաք` ապրելով այդպիսի «սխալ» փողերի հետ: Ուստի կանեք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շուտ ազատվեք դրանցից: Այս խնդրիրը հաղթահարելու համար պետք է վերլուծել փողի հետ վարվելու ձեր կյանքի ողջ փորձը: Միայն ձեր անձնական «փողային պատմությունը» հասկանալուց հետո կհասկանաք ձեզ խանգարող մոդելը եւ կսկսեք ազատվել դրանցից, կարծում է Սթորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել