Մեկ տարի առաջ այս օրը Nikol ստահակը մի քանի երեխաների այս ինքնաբուխ հավաքը գցել էր իր էջում ու անվանել էր «սպառնալիք ազգային անվտանգությանը», ստահակը հասել էր աբսուրդի այն աստիճանին, որ ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել էր զբաղվել այս երեխաներով:
Ստահակի հրամանով իր մանր-մունր ստահակները սկսեցին նույնիսկ երկու-երեք հոգի իրար հետ հավաքված, բակերում նստած անդիմակ մարդկանց նկարներ գցել ֆեյսբուք, վիրավորել ու ծաղրել:
Գերագույն անբարոյի կողմից հրահրված այդ վհուկների խրախճանքի գագաթնակետը դարձավ կարճ ջինսե կիսաշրջազգեստով, մատղաշ, անմեղ աղջկա նկարը մետրոյում, որը գերագույն ստահակը գցեց իր էջում ու վերնագրեց «Անթաքույց գեղեցկություն» և որի տակ այդ անմեղ աղջկա հասցեին գարշահոտեց ողջ նիկոլաբարո աղբը:
Հիշու՞մ եք:
Մեկ տարի անց այս նույն արարածը, որ մի քանի անմեղ երեխաների ինքնաբուխ հավաքը որակել էր սպառնալիք ազգային անվտանգությանը, սպանեց 5000-ից ավել երեխա, հաշմանդամ դարձրեց 10000-ից ավել երեխա, խեղեց 20000-ից ավել երեխայի կյանքը, հարյուրավոր երեխաների անշնչացած մարմիները թափեց գետնին, հարյուրավոր անմեղ երեխաների նվիրեց թուրքին որպես գերի և այդ համազգային մղձավանջի ֆոնին կազմակերպեց անդիմակ հավաքներ ու համերգներ քաղաքի ամենամեծ հրապարակներում ու այգիներում:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն, զբաղվեցի՞ք էս երեխաներով, իսկ հազարավոր երեխաների սպանած ու մարմինները անարգած ոսոխ նիկոլով ե՞րբ եք զբաղվելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել