Tert.am-ը գրում է.

Եվրոպական պետությունները ճնշում են գործադրում Դանիայի և Միացյալ Նահանգների վրա՝ համագործակցաբար ԵՄ երկրների քաղաքական գործիչներին, այդ թվում՝ Գերմանիայի կանցլերին, լրտեսելու մասին լուրերի ֆոնին, հայտնում է BBC լրատվականը։

Դանիայի պաշտպանության նախարար Տրինե Բրամսենը ո՛չ հաստատել է այդ լուրը, ո՛չ էլ հերքել․ ենթադրյալ լրտեսության ժամանակահատվածում նախարարությունը նա չի ղեկավարել։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ խոսելուց հետո, ասել է․ «Սա անընդունելի է դաշնակիցների, առավել ևս դաշնակիցների և եվրոպացի գործընկերների միջև»։ Մերկելը, իր հերթին, նշել է, որ համամիտ է Մակրոնի հետ։

«Անթույլատրելի է, որ դաշնակցային սերտ համագործակցություն ունեցող երկրները միմյանց լրտեսելու անհրաժեշտություն զգան», - ասել է Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել