Այսօր տարածված նկարով ես հիմա չեմ կիսվի. վստահ եմ` բոլորդ էլ տեսել եք։ Ասելիքս ուրիշ բան է։ Մենք մի տեսակ դադարել ենք կողքինի ցավը, վիշտը հասկանալ ու կիսել, մենք մի տեսակ ահավոր էգոիստ ենք դարձել (կամ էլ միշտ ենք եղել, չգիտեմ)...
Նորմալ երկրում նման նկարի տարածվելուց հետո պատասխանատու օղակներից հրաժարականների շարք կլիներ, գոնե դրա պահանջ կլիներ, պայքար կլիներ։ Իսկ մենք ֆեյսբուքում զայրույթ արտահայտեցինք (լավագույն դեպքում) ու վերջ... Նույնիսկ մի զանգված կա, ում համար անգամ դա էր նորմալ, իսկ անհետ կորածների հարազատների այսօրվա ակցիան էլ` խցանումների պատճառ ու ավելորդ չգիտեմ ինչ։
Մենք չենք ուզում նույնիսկ հասկանալ մեր կողքին ապրող, մեր հարևանությամբ ապրող ծնողի ցավը... Բթացել ենք... Անջատվել ենք...
Մենք մեր սիրելիների ու ամուսինների հետ ուրախ նկարներ ենք տեղադրում` մոռանալով, որ մեր հասակակից շատ կանայք ամուսին են կորցրել... Երևի շատ պրիմիտիվ եմ ասում, չգիտեմ, բայց սենց չպիտի լիներ։ Հա, կյանքը շարունակվում է, էլի ապրեք ու վայելեք, բայց ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել