Հայաստանին բաժին հասնող ձախորդությունների պատճառններից մեկն այն է, որ հայ քաղաքական էլիտաներում բուն է դրած այն ազատական պարզունակ կարծրատիպը, թե ինչպես Եվրոպան է հասել միասնական համակարգի, մշտական խաղաղության և համերաշխության, վերացնելով պետություններին բաժանող սահմանները հասել է «պատմության ավարտին», այնպես էլ Արևելքի երկրները կարող են հասնել այդպիսի խաղաղության և վերացնել սահմանները, մնում է միայն միմյանց զիջումներ կատարեն, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության մեջ Հայաստանը զիջումներ կատարի Սդրբեջանին՝ Արցախի հարցում, Թուրքիային՝ Հայ դատի և պահանջատիրության հարցում, սահմանները կվերանան ու հայ֊թուրք֊ադրբեջանցի կդառնան քիրվա, ինչպես ֆրանսիացին ու գերմանացին են համերաշխ եղբայրություն անում։ Այս գաղափարախոսությունը անվանենք քիրվայականություն կամ ֆրատերականություն (եղբայրականներ, Տեր-Պետրոսյանը 2008-ին հայտարարում էր, որ հայերն ու ադրբեջանցիները քիրվայութուն են արել)։
Այս գաղափարախոսության առաջնորդը առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանն է, հետևորդները նրա ՀԱԿ֊ը, Փաշինյանի «Իմ քայլը» խմբակցությունն ու Քաղաքացիական պայմանգիր կուսակցությունը, որ Հայաստանին հասած աղետի մեջ «լավ շանս են» տեսնում Թուրքիայի հետ քիրվայության(ՔՊ֊ակամն Լենա Նազարյանի խոսքն է)։ Այսուհանդերձ այս գաղափարախոսության տարրերը այնքան է ներծծված բազմաթիվ քաղաքական ուժերի մեջ, որ առիթ են փնտրում Թուրքիային ռևերանսներ անել, իսկ Հայաստանի ռազմական զարգաղցումը ոչ առաջնային են համարում։
Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Լևոն Տեր֊Պետրոսյանը ասում է. « ժամանակը փոխվում է սահմանների նշանակությունը սկսում է կորել, ամբողջ եվրոպայում սահմաններ չկան արդեն ինչ որ հաջողվել է Եվրոպային ինչո՞ւ չի կարող հաջողվել Արևելքի երկրներին»։
Չի կարող հաջողվել շատ պարզ պատճառով՝ Եվրոպան իր հակասությունները հարթեցրել է աշխարհացունց արյունալի պատերազմների հետևանքով, միայն 20֊րդ դարում երկու համաշխարհային պատերազմները մոտ 90 միլիոն մարդու կյանք է խլել։ Եվ ամենակարևորը Եվրորպական համերաշխության հիմք դարձավ բոլոր եվրոպական պետությունների կողմից ֆաշիզմի ու նացիզմի դատապարտումը, Գերմանիայի կողմից իր ոճիրը ճանաչելն ու վերապողներին փոխհատուցելը։
Արևելքում, մասնավորապես, Հարավային Կովկասը և Մերձավոր Արևելքը բլթբլթում են բազմաթիվ հակասություններից՝ կրոնական, էթնիկական, ազգային և այլն, Իսլամական պետություն է առաջանում, որ հավի պես մորթում կամ ստրկության է տանում այլադավաններին, Մի ամբողջ ժողովուրդ՝ Եզդիներին կոտորեց առաջադեմ մարդկության աչքի առաջ, ու միայն արտաքին ճնշման արդյունքում նահանջում է ու իր բույնը քաշվում որ առիթի դեպքում նորից դուրս պրծնի։ Պատկերացնենք մեր հարևան Իրանում հանկարծ համակարգ փոխվի, ուղղակի մի նոր Լիբիայի կամ Իրաքի կվերածվի այն։
Իսկ ամենագլխավորը՝ Թուրքիան չի ճանաչել իր կողմից իրագործված Մեծ ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը։ Գուցե եղբայրականները ասեն՝ չի ճանաչել, բայց հանուն խաղաղության եկեք այս հարցը մի կողմ դնենք։ Բայց ցեղասպանությունը չճանաչելը միայն հայ֊թուրքական հարաբերության խնդիր չի, իր կողմից իրագործած Մեծ ոճիրը չճանաչելը ցույց է տալիս որ նա մեղքի գիտակցություն չունի, և պատրաստ է նույն ոճիրը կրկին ու կրկին իրագործել, ինչպես 20֊րդ դարի երկայնքով կոտորել է ալևիներին, ապա քրդերին, ինչպես այժմ էլ 21-րդ դարին համահունչ մեղմությամբ իրականացնում է Թուրքիայի ներսում, վերջերս էլ նաև Սիրիայում քուրդ բնակչության նկատմամբ։ Եվ հայ դատի պահանջը, որ մշտապես հեգնում է Տեր֊Պետրոսյանը, ոչ միայն հայ ժողովրդի արդարացի պահանջն է, այլև ստիպում է Թուրքիային հրաժավրել ոճրագործ քաղաքականությունից բոլոր ժողովուրդների ու այլադավանների նկատմամբ, ուրեմն, նաև իր նորկայսրական հավակնություններից։
Եվրոպա դառնալու Տեր֊Պետրոսյանական միֆը փլվում է այն բանից հետո երբ Ադրբեջանը հասնելով իր ուզածին, 7֊ի փոխարեն 9 շրջան նվաճելով, և ծրագիր ունենալով, որ Արցախի մյուս շրջաններն էլ 5 տարի հետո կնվաճի, ոչ միայն քիրվայություն չի անում, այլև ներխուժում է Հայաստանի հանրապետություն։ Եվ Տեր֊Պետրոսյանը զարմանում է, թե ինչու է Ալիևը հիմա էլ ներխուժում Հայաստանի սահմաններից ներս.
«Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»։
Ո՞ր հաղթող կողմը, Ֆրանսիա՞ն, թե՞ Հոլանդիան նկատի ունի։ Խնդրեմ, ցույց տվեք, թե թուրքական ու մոնղոլական ցեղերը իրենց հաղթանակներից հետո այդ ինչ մեծահոգություն են ցույց տվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել