Զինված թշնամին ավելի քան 13 օր է մեր պետության տարածքում է։ Մինչև այսօր մենք բանակցում էինք մեր տարածք ներխուժած թշնամու հետ, ավելին` պատրաստվում էինք նոր փաստաթուղթ ստորագրել ու դելիմիտացիա/դեմարկացիայի գործընթաց սկսել, տարածքներ զիջել։
Այսօր, երբ թշնամու կրակոցից արդեն զոհ ունենք, ԱԳՆ-ն հայտարարում է. "Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար"։
Իսկ եթե թշնամին գործողություններ չիրականացնի, ՀՀ-ն անելիք չունի՞, նորմա՞լ է։ Գուցե գո՞րգ էլ փռենք ու սպասենք Երևանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել