Hraparak.am-ը գրում է.

Ադրբեջանական ուժերի կողմից օդ բարձրացվող անօդաչու թռչող սարքերի մի մասի կառավարումն իրականացվում է Թուրքիայից։ 

«Հրապարակի» տեղեկություններով՝ ԱԹՍ-ները մասնավորապես կառավարվում են Ըղդըր (Iğdır / Իգդիր, Իգդիր նահանգ) և Կաղըզման (Kağızman / Կաղզվան, Կարս նահանգ) քաղաքներում տեղակայված «Անքա» («Անկա») օդային հրամանատարական կետից։ Որտեղից էլ կառավարվող ԱԹՍ-ներն ինտենսիվորեն հետախուզություն են իրականացնում Հայաստանի շուրջ օդային տարածքում (նաև այն հատելով) ու տեղեկություններ ստանում սահմանային ու սահմանամերձ հատվածներից։

Բացի ԱԹՍ-ներից, թուրքական «Ֆ - 16» ինքնաթիռները շարունակ թռչում են Հայաստանի և Թուրքիայի միջև օդային տարածքում, և երբեմն մտնում հայկական օդային տարածք՝ դիտարկում իրականացվելով Հայաստանի սահմանային հատվածներում։

ԱԹՍ-ները 24 ժամում բավականին հաճախակի ինտենսիվությամբ օդ են բարձրացվում, և հենց այս հանգամանքն էլ ապահովում է ադրբեջանական զինված ուժերի վստահ տեղաշարժը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել