Անգլիայի թագուհիներն ու թագավորներն իրենց ծննդյան տարեդարձները նշում են տարվա ընթացքում ոչ մեկ անգամ։ Ավանդույթը ծնունդ է առել շուրջ 300 տարի առաջ այն ժամանակ իշխող Գևորգ II արքայի առաջարկով։ Բանն այն է, որ նրա ծննդյան օրը մշուշոտ աշնանն էր, իսկ աշունն Ալբիոնում ոչ այնքան հաճելի երևույթ է։

Եղանակը վատն է, մշտապես քամի ու մառախուղ է տիրում։ Ինչպե՞ս այս պայմաններում կազմակերպել թագավորի ծննդյան տարեդարձի շքեղ արարողությունը։ Հենց այդ պատճառով էլ Գևորգը որոշեց երկու ծննդյան օր ունենալ, մեկը՝ պաշտոնական, մյուսը՝ ձևական։ Երկրորդը տոնելու համար ընտրվեց հունիսը, և այդ օրվանից ի վեր ավանդույթը կյանք ստացավ ու գործում է մինչ օրս։

Եղիսաբեթ II-ը լույս աշխարհ է եկել 1926 թ. ապրիլի 21-ին։ Ծննդյան օրը նա նշում է ամառվա առաջին ամսվա շաբաթ օրերից մեկի ժամանակ, թե թվով որ շաբաթվա՝ կախված է եղանակից։ Իսկ իրական ծննդյան օրը թագուհին առանձին է նշում՝ միայն ընտանիքի և բարձրաստիճան հյուրերի հետ։ Սակայն այս ավանդույթն այսօր, կարծես, ենթակա է փոփոխության։

Օրինակ՝ երբ լրացավ թագուհու 90 տարին, նա թեյախմություն կազմակերպեց իր հասակակիցների հետ, որոնք հասարակ մարդիկ էին։ Թագուհու ծննդյան օրը նաև ընդունված է հրավառություն կազմակերպել, զենքերով կրակել։

Ինչ վերաբերում է ձևական ծննդյան տարեդարձին, որը տոն է համարվում պետությունում, ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Այդ օրը շքերթ է իրականացվում, ցուցադրական ելույթներ և տարատեսակ փառատոններ։ Բազմաթիվ զբոսաշրջիկներ այդ օրն այցելում են Անգլիա՝ ներկա գտնվելու գեղեցիկ արարողությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել