#Ֆլեշմոբ եք սկսել, որն իբրեւ թե չի լիազորում հայտնի սուբյեկտին՝ ձեր անունից ինչ-որ բան ստորագրել, ՀՀ ինքնիշխան տարածքների վրա ղումար խաղալ։ Շտապելով ձեզ հիասթափեցնել՝ ասեմ, որ նրան արդեն իսկ լիազորել են ինչ-որ բան ստորագրել, ՀՀ սուվերեն տարածքների վրա ղումար խաղալ։
Լիազորել են 2018 թվականի ապրիլի 23-ին, երբ չգնահատելով մեր ունեցածը, չգնահատելով Արցախի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունները, անվտանգության երաշխավորին՝ մոտ 40+ վստահության քվե տվեցին մեկին, ով գաղափար չուներ թե ի՞նչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունը, ի՞նչ է նշանակում տարածաշրջանային խնդիրներ ասվածը, ի՞նչ է նշանակում Զինված ուժերը, ի՞նչ է նշանակում գեոպոլիտիկան։ Մեկը, ով կիսագրագետ մի պառլամենտական էր, ով իր քաղաքական կարիերան կառուցել էր սրան-նրան պիտակավորելու, զրպարտելու, վիրավորելու վրա։
Հենց այս ժամանակ էլ լիազորեցին հայտնի սուբյեկտին անել այն ինչ այսօր անում է։
2020 թվականի նոյեմբերի 09-ից գոռում ենք, որ Հայաստանի անունից ստորագրվելիք ցանկացած միջազգային պայմանագիր պետք է լինի Սահմանադրությանը չհակասող (անցնի ՍԴ-ով), ապա նաեւ վավերացվի Ազգային ժողովի կողմից։ 09.11.20 թվականի հայտնի #հայտարարություն|ը եւս միջազգային պայմանագիր է՝ իր բնույթով, սակայն այն չունի իրավաբանական ուժ, քանի որ համապատասխան ընթացակարգերով չի անցել եւ վավերացվել։
(Սա հիմք է անվավեր ճանաչելու, քանի որ ստորագրվել է ակնհայտ ճնշման եւ/կամ սպառնալիքի տակ, ինչպես նաեւ ձեւական առումով հակասահմանադրական է, քանի որ չի անցել ներպետական ձեւական փուլերը։ Բովանդակային առումով այն եւս խնդրահարույց է):
Նույնը պետք է ասել հունվարի հայտարարության մասին։
Ի դեպ, նաեւ անիմաստ սպեկուլյատիվ եւ դավաճանական նկրտումներով է լի՝ «հող հանձնողին՝ կհանձնենք հողին», լոզունգը։ Հողը 6 ամսից ավել է հանձնվել է, սակայն հանձնողին այդպես էլ որեւէ մեկը հողին չի հանձնել։
Ու այս, սպեկուլյանտ դավաճանի հետ մի ողջ պետություն գնալու է ընտրության։ Մինչեւ ընտրությունները ինքներդ ձեզ հարցրեք, թե ի՞նչ ընտրական տարածքներ եք ունենալու։
P.S. Աստուած պայման մեր պետությանն ու պետականությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել