Armday.am-ը գրում է․

Ազգային ժողովի շենքի մոտից այս պահին ոստիկանները բերման են ենթարկում բողոքի ակցիայի մասնակիցներին։ Ոստիկանները քաղաքացիների ձեռքերից ոլորում, ապա նստեցնում են մեքենաները։ 

Հիշեցնենք, որ մայիսի 19–ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել եռակողմ փաստաթուղթ, որով հինգ գյուղ Տավուշում եւ մեկ գյուղ Արարատում զիջելու է ադրբեջանցիներին մինչեւ հայ–ադրբեջանական սահմանի վերջնական սահմանազատումը։ Նրա խոսքով՝ Փաշինյանն Ալիեւին դեռեւս հունվարի 11–ին է բանավոր պայմանավորվածությամբ խոստացել այս զիջումը, սակայն ավելի ուշ փորձել է հետաձգել խոստումը կատարելու ժամկետները՝ պատճառաբանելով, որ խոստանալիս չգիտեր, որ ընտրություններ են լինելու, ի պատասխան Ալիեւը ներխուժել է Սյունիք եւ Գեղարքունիք։ Փաշինյանը փորձել է պաշտպանություն գտնել Կրեմլում, որտեղից հնչել է երկու հարց. Ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, եւ ի՞նչ է Կրեմլից իր ակնկալիքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել