«Իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Այս պահին ես բարձրանում եմ դիրքեր, հասկանամ՝ ինչ է  կատարվում, 30 րոպեից զանգահարեք, որպեսզի կարողանամ ամբողջական տեղեկատվությանը տիրապետեմ և ձեզ փոխանցեմ։ Քաղաքացիական բնակչությունից այնտեղ քիչ մարդ կա, հիմնականում զինվորականներ են, դեռ քաղաքացիական անձանցից շատերին չեն թողնում՝ շատ մոտենան»,- 168.am (https://168.am/2021/05/12/1511156.html)-ի հետ զրույցում նշել է Վերիշեն համայնքի ղեկավար Արարատ Օրդյանը` անդրադառնալով Սյունիքի մարզում Իշխանասարի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել