Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղ կատարած ուղևորությունից:

Հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է. 

«Ես շատ հպարտ եմ հայտարարել, որ այսօր նշանակալի օր է: Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակված մեր հին հայրենի քաղաքում՝ «Շուշայում» (չակերտները՝ խմբ.) վերականգնվում է «Խարիբուլբուլ» երաժշտական փառատոնը: Այսքան տարվա կարոտից հետո լեգենդար Ջդրդուզի (Կատարոտ Դաշտավայր) վրա կրկին կհնչի ադրբեջանական մուղամ: Մեծ հաճույքով եմ ձեզ հետ կիսվում մեր՝ Ղարաբաղ կատարած ուղևորության կադրերով»:

Նշենք՝ թեմայի առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա իր ինստագրամյան պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է, որ մեկնում է Շուշի մասնակցելու «Խարիբուլբուլ» փառատոնին և ճանապարհին կանգ է առել՝ թեյ խմելու համար: 

«Ճանապարհին կանգ ենք առել Ադրբեջանի ամենագեղեցիկ հատվածներից մեկի՝ Խոջավենդի (Մարտակերտ) շրջանի մոտ: Եվ ահա բնության ֆոնին մենք թեյ ենք խմում, ճիշտ այնպես, ինչպես թեյ ենք խմել Ջդրդուզի մոտ: Սրանից հետո ադրբեջանցի ժողովուրդը հավերժ կապրի ադրբեջանական այս հինավուրց հողում: Կեցցե՛, ադրբեջանցի ժողովուրդը»,-ասել է Ալիևը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mehriban Aliyeva (@firstvicepresidentazerbaijan)

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել