ՀՀ վարչապետի աշխատակազմում 2020թ–ի ընթացքում 363 178 700 դրամի պարգևավճար է վճարվել. ընդ որում, որոշ աշխատաիկիցներ իրենց աշխատավարձը գերազանցող պարգևավճարներ են ստացել, հաղորդում է «Sputnik Արմենիան»:

Վարչապետի աշխատակազմին 2020 թ–ին «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է 2 566 055 800 դրամ, որի շուրջ կեսը` 1 234 181 400 դրամը` որպես աշխատավարձ, 363 178 700–ը` պարգևավճար:

Ընդ որում, ՀՀ վարչապետի աշխատակազմի հաստատված 700 հաստիքից 143-170–ը 2020թ–ի ընթացքում համալրված չեն եղել։ Արդյունքում` 700 աշխատակցի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդից վճարումներն իրականացվել են 530-557 աշխատակցի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել