Սերիալների դերասան կա՝ Ջանիբեկյան Սոս: Ասում է՝ սատարենք Նիկոլին, որ նախկինները հետ չգան: Էս տղան նիկոլիզմի սիմվոլներից մեկն է: Տղա, ում մանկության երազանքն իր իսկ ասելով բրենդային տռուսիկն է եղել: Օրինակ իմ մանկության երազանքը Մասիսը հետ բերելն էր, որովհետև Ռանչպարների Կանչը ու Խոդեդան կարդալով էի մեծացել: 2000թ.-ին 15 տարեկան էի, ԵՊՀ էի ընդունվում: Այնպիսի ֆալուլտետ ընտրեցի, որտեղ ստացածս գիտելիքները կօգնեին ինձ իրականացնելու մանկությանս երազանքը: Իսկ այդ նույն ժամանակ էս տղան բրենդային տռուսիկի մասին էր երազում:
Հետո մենք՝ երկիրը, Մասիս հետ բերել ու արժանապատիվ ապագա երազողներս պարտվեցինք տռուսիկ երազողներին, ու սրանք ոչ միայն խաչ քաշեցին Մասիսը հետ բերելու երազանքի վրա, այլև հանձնեցին Արցախն ու թաղեցին 5000 պայծառ տղաների, որոնք մարտի դաշտում ընկան, որովհետև երազում էին հողը պահելու, ոչ թե բրենդային տռուսիկ ունենալու մասին: Սրանք երկիրը վերածեցին պոռնիկի հագի լոճած տռուսիկի, մտան մեջն ու հանգիստ ապրում են այդտեղ:
Մեր ու նիկոլական աղբի տարբերությունը դրանում է՝ մենք երկիր ու ապագա ունենալու համար ենք պայքարում, սրանք՝ բրենդային տռուսիկի, պադավատի ու պրեմիայի: Ու թքած, որ Արցախը հանձնված է, Եռաբլուրը կրկնակի մեծացված է, հայ լինելն ամոթ է, կարևորը՝ հագների տռուսիկը բրենդային լինի:
Հ.Գ. Օրը կգա, տռուսիկ երազող աղբակույտին էշի վրա թարս նստացրած ու Ալեքսանյան Սամվելի արտադրած տռուսիկները գլխներին թարս քաշած ման կտան Հայաստանով մեկ՝ Գյումրիից Մեղրի, Ապարանից Մարտակերտ: Չկասկածեք
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել