Armeniasputnik.am-ը գրում է.

Ռուսաստանն ակնկալում է, որ ականազերծման, գերիների փոխանակման և Ղարաբաղի խնդրով այլ հումանիտար հարցերի լուծումը կարագացվի։ Այս մասին Բաքվում իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ինչ վերաբերում է ականապատ տարածքների քարտեզներին, մենք սկզբունքորեն կողմ ենք, որ հումանիտար նշանակություն  ունեցող բոլոր հարցերը լուծվեն հնարավորինս օպերատիվ և առանց որեւէ նախապայմանի։ Ես նկատի ունեմ և՛ զոհվածների մարմինների վերադարձը, և՛ անհետ կորածների որոնումը, ռազմագերիների վերադարձը և այն խնդիրների կարգավորումը, որոնք, ինչպես ընդունված է ասել, կապված են պատերազմի հետևանքներին, տվյալ դեպքում ՝ ականների հետ», - ասել է Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Լավրովը Բաքու է մեկնել երեկ` մայիսի 10–ին։ Ավելի վաղ նա այցելել էր Երևան, հանդիպել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել