Armday.am-ը գրում է․

Արարատի մարզի Զանգակատուն գյուղից է 19-ամյա Վրեժ Բադալյանը: Մեկուկես տարվա ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Մատաղիսում է ծառայել:

Վիրավորվել է երեք անգամ` առաջինը հոկտեմբերի 3-ին, ուսն ու թոքն է վնաuվել: Լինելով շրջափակման մեջ՝ 2 օր մնացել է դիրքերում ու անգամ այդ վիճակում մասնակցել մարտերի: Երբ կենաց-մահու կռիվներից հետո ելք է գտնվել, զինվորական մեքենայով փորձել են Վրեժին Ստեփանակերտ տեղափոխել: Ճանապարհի կեսին սակայն Վրեժին ու էլի 6 զինծառայողի տեղափոխող ավտոմեքենային hարվածում է ԱԹU-ն:

Մեքենայում գտնվող 7 զինծառայողներից nղջ են մնում 3-ը, որից մեկն էլ` Վրեժը: Օգնության հասած մեկ այլ մեքենայով կրկնակի վիրավորում ստացած Վրեժին տեղափոխում են Ստեփանակերտ, ապա Ուղղաթիռով Էրեբունի բժշկական կենտրոն:

 Մի աչքը հեռացրել են, մյուս աչքն էլ դեռ չի տեսնում: Որպեսզի նորից տեսնել կարողանա, անհրաժեշտ է աչքի եղջերաթաղանթի փոխպատվաստում իրակացնել: Արդեն պարզել են` նման վիրահատություն Հայաստանում չի իրակացվում և Վրեժի աչքի լույսը վերականգնելու միակ ելքը արտերկիր տեղափոխելն է:

Բացի աչքերից դեմքի մի հատվածը պլաստիկ վիրաhատություն է արվել: Ծնոտին արդեն իմպլանտ է դրվել, բայց դեմքի աջ կողմն ամբողջությամբ նոր պլաստիկ վիրաhատության անհրաժետություն ունի: Կան նաև չհեռացված բեկորներ մեջքին ու գլխին: Աղիքները եւս վնաuված են ու դեռևս գործում են ստոմայով:

Վրեժի 5 հոգանոց ընտանիքը հիմա ապրում է Երեւանում: Ծագած առողջական խնդիրները լուծելու նպատակով hիվանդանոցին մոտ տուն են վարձել:

Խնդիրները շատ են, բայց Վրեժը լավատես է` հանուն սիրո պարտավոր է ապաքինվել: Սիրահարված է Վրեժը, սիրած աղջիկն էլ կողքին է առաջին իսկ օրվանից: Ամեն բան բարեհաջող ավարտելուց հետո պլանավորում են մեծ հարսանիքով օրինականացնել իրենց միությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել