Armenpress.am-ը գրում է․

Եվրոպական հանձնաժողովը պատրաստում է Եվրոպական Միության զինված ուժերի կազմավորման առաջարկություն՝ աշխարհում ճգնաժամերին արագ արձագանքելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն:

«Մենք պետք է լավ պատրաստված լինենք»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ ԵՄ անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները ներկայացնելիս:  

Արագ արձագանքման ուժերի ստեղծման հարցը եղել է միջոցառման օրակարգի կարևորագույն թեմաներից մեկը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Բորելը, խոսքը գնում է 5 հազար մարդուց բաղկացած խմբավորման մասին: Նրանք կապահովվեն անհրաժեշտ միջոցներով՝ այդ թվում տրանսպորտով ու ռազմական տեխնիկայով:

Առաջարկը սատարում են Եվրամիության 14 պետություն, այդ թվում՝ Ֆրանսիան և Գերմանիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել