2018թ.-ին բուհերի քաղաքականացված լինելը քննադատող Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ընդունել է որոշում, համաձայն որի՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32-ից դարձավ 20, իսկ Կառավարության համամասնությունը խորհրդում 50%-ից դարձավ 65%:

Այլ կերպ ասած՝ ԵՊՀ ռեկտոր ընտրելու և կառավարման մյուս հարցերը որոշելու է կառավարությունը:

Փոփոխությունը վերաբերում է նաև մյուս բուհերին:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանի հրահանգով լուծարվեց ԵՊՀ խորհրդի կազմը՝ տապալելու համար ԵՊՀ ռեկտորի ընտրությունը: Շուրջ 2 տարի առաջ՝ Արամ Սիմոնյանի պաշտոնանկությունից հետո, ԵՊՀ բարեփոխում խոստացող իշխանությունը շարունակում է քանդել մայր բուհը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել