Tert.am-ը գրում է.

«Ճշմարտութուն սերունդների համար» նախաձեռնության առաջին նպատակն է, որ այն դառնա հարթակ մեր հերոս տղաների և նրանց  ծնողների, պատերազմի մասնակցած տղաների համար: Եթե պատերազմի մասնակիցները, նրանց ընտանքիները չդարձան պետության առանցքը, այս պետությունը ապագա ունենալ չի կարող: Այս մասին այսօր «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության՝ զոհված զինծառայողների ծնողների մասնակցությամբ քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը:

Նրա խոսքով՝ զոհված զինծառայողների ծնողների սրտերում փոթորիկ է և այդ փոթորիկը հանդարտեցնելու համար միակ տարբերակը հայկական Նյուրնբերգյան դատավարություն իրականացնելն է. «Որևէ մեկին չթվա, թե մենք պետք է ասենք՝ ոչինչ զոհվեցին, զոհվեցին: Մենք գիտենք, որ կան մեղավորներ և ովքեր են այդ մեղավորները, բոլորը պետք է պատասխան տան: Երեկ հայտնի դարձավ, որ 19 զինվոր, քաղաքացիական անձ, որոնք եղել են գերության մեջ, թշնամին խոշտանգել ու սպանել է, նույն օրը բերանները բաց խորհրդարանում հրհռում էին նրանք, ովքեր մեր տղերքին և այդ նույն 19 հոգուն տարան, մատուցեցին թշմնամու դրոններին ու հրթիռներին, ոչ՝ զորքերին: Ինչպե՞ս եք կարծում՝ այդ տականքներն ինչպես կարող են մասնակցել խորհրդարանական ընտրության և խոստումներ տալ, երբ նրանք հրհռում էին: Այդ նույն մարդիկ այսօր հրաժարվեցին ամսական 50 հազարական դրամ փոխանցել պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած ընտանիքներին, այդ տականքներին թո՞ւյլ եք տալու գնալ ընտրությունների»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել