Տրամաբանությանը խորթ մի բան է կատարվում մեր քաղաքական դաշտում. եթե ՀԱԿ-ը պատրաստվում է փետրվար-մարտ ամիսներին (հերթական ընտրություններից ընդամենը 1-2 ամիս առաջ ՃՃՃՃ) արտահերթ ընտրություններ պահանջել, ապա ինչ իմաստ ունի մեկը մյուսի հետևից խորհրդակցություններ անել և, սա դեռ քիչ է՝ ընտրական ցուցակում «անցողիկ» տեղերի համար ներսում միմյանց դեմ ինտրիգներ անել: ԻՆչու՞ է ՀԱԿ-ը պահանջում արտահերթ ընտրություններ: Իրական քաղաքական տեսլականի պակասի՞ց է արդյոք, որ անհաշտության ու ռադիկալության ցուցադրումը դառնում է քաղաքական գործունեության միակ արտահայտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել