Լևոնը՝ նռով։ Հարատև Հայաստանի խորհրդանիշ:
Լևոնը՝ նուռը ձեռքին՝ Ավոյի աղբյուրի մոտ:
Առաջին անգամ, երբ նայում էի համալսարանական զոհված ուսանողների նկարները, Լևոնի այս նկարից անհնար էր կտրվել: Այսօր այցելեցի Լևոնին: Լևոնը սովորել է իրավագիտության ֆակուլտետում, 3-րդ կուրսից զորակոչվել բանակ, լինելով ընդամենը մեկ ամսվա ծառայող՝ պատերազմի հենց առաջին օրից նետվել է ռազմադաշտ, կռվել Ակնայում, զոհվել՝ Կարմիր շուկայում: Լևոնի այս նկարը պատերազմի թեժ օրերին է՝ Ակնայից Կարմիր շուկա տանող ճանապարհին՝ Ավոյի աղբյուրի մոտ: Հանդարտ ու հանգիստ հայացք, գիտակցված զինվոր, անմահ մարտիկ: Նուռը՝ ներկա և գալիք կյանքի խորհրդանիշ: Լևոնի այս նկարը հարատև Հայաստանի խորհրդանիշն է: Լևոնը զոհվել է, որ հայրենիքն ապրի:
Հավե՛րժ Փառք քեզ, Լևո՛ն և հանուն Հայրենիքի բոլոր նահատակվածներին: Մենք ձեզ երբեք չենք մոռանա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել