Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Վիկտոր Վալդեսը ակումբ է վերադառնում որպես երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչ:
Ըստ Sport.es-ի՝ իսպանացի դարպասապահն ընդունել է կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտայի առաջարկը, և հունիսին կմիանա «Բարսելոնային»:
2019-ին Վալդեսն արդեն աշխատել էր «Բարսելոնայում»: Այնուհետ իսպանացին նշանակվել է ակումբի Մ-19 տարեկանների մարզիչ, որտեղ նա աշխատել է ընդամենը երեք ամիս, որի ընթացքում կոնֆլիկտներ է ունեցել Պատրիկ Կլյուվերտի հետ: Արդյունքում իսպանացին լքեց ակումբը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Վիկտոր Վալդեսը աշխատում էր որպես մարզիչ Իսպանիայի չորրորդ դիվիզիոնի մի թիմում:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/276553/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել