
Ադրբեջանական «հարցազրույցի» կիքսերը, որոնց վրա մեր լրատվամիջոցներն ուշադրություն չդարձրին`
1.Ո՞ւր է զինվորի ակնոցը:
2. Ինչո՞ւ է նա ադրբեջանական զինվորական հագուստով, ի վերջո «գյավուրին» իրենց հագուստը հագցնելը.....
3. Տղայի երեսը գրիմ արած է, բայց միևնույն է, մատնացույց արված աչքի կապտուկը երևում է:
4. Գերուն բազկաթոռին և ծառերի հովին և բացօթյա չեն նկարահանում, առավել ևս առանց Կարմիր խաչի ներկայացուցիչների խոսեցնելու իրավունք չունեն:
5. Վերադառնալով տեխնիկական կիքսերին` բերանի շարժումը թարգմանության հետ չի բռնում և հայերեն հատվածում այդպես էլ չի ասում, որ ինքնակամ եմ հանձնվել:
6. Նույնիսկ ադրբեջանական սարքովի թարգմանության մեջ չի ասվում «Նվաստացմանը, վիրավորանքին չդիմացա» արտահայտություն, իսկ մենք, չմտածելով մեր տղային վնասելու մասին, ճոխացրած թարգմանել ենք:
Բարձրացրել են «ստեղիս խփեց, այնտեղից խփեց» հատվածը, բայց ո՞վ:
Ձեզ ի՞նչ ա թվում, որ անուն տված լիներ, չէի՞ն բարձրացնի: Կամ ասում է` առավոտվա 7-ին ընկերներով հոգնած էինք: Էնքան դեբիլ են, որ չեն համադրել իրենց իսկ գրածների հետ:
Գերուն նկարելու սա առաջին փորձը չէ, բայց իրենց համազգեստը չեն հագցրել երբևէ:
Մի խոսքով` փնթի մոնտաժ և ֆիզիկական ու հոգեբանական ճնշման վառ ապացույց:
Սա սկզբի համար, ավելի ուշ` Ժնևի կոնվենցիայի կետերով կգրեմ: