Tert.am-ը գրում է.

Մեր պետությունը նման է ուռուցքով հիվանդի, բայց, ցավոք, բժիշկներ չկան, և հիվանդն զբաղվում է ինքնաբուժմամբ, մենք այսօր չունենք իշխանություն, այն պետք է զբաղվեր զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքներին աջակցության խնդիրներով, բայց չի անում. հասարակությունը պետք է փորձի սփոփել զոհերի ընտանիքների վիշտը, այցելի նրանց տներ, նահատակների շիրիմներին, զոհերի ընտանիքները չպետք է իրենց անտեսված զգան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը:

«Զոհերի ընտանիքները պետք է դառնան մեր հասարակության շարժիչ ուժը: Երբ իշխանավորն այցելում է զոհվածի ընտանիք, նույնն է, թե մարդասպանը գնա զոհի տուն: Կա մարդ, որի միակ զավակը զոհվել է, բայց իշխանությունից որևէ մեկը չի բացել նրա դուռը: Թող իրենց դեմքով չանեն, հանձնարարական իջեցնեն, օրինակ, դպրոցներին, որ այցելեն այդ մարդկանց: Միայն ֆինանսական օգնության կարիք չէ, որ ունեն այդ ընտանիքները, որդու կորստից հետո ի՞նչ պիտի անեն այդ փողը»,- ասել է հասարակական գործիչը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել